HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

CARD-ը և ԱՄՆ դեսպանատունը անցկացնում են գինու և պանրի համտես-երեկո

Այսօր կայացավ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) և ԱՄՆ դեսպանության գինու և պանրի ամենամյա համտես-երեկոն: Ամեն տարի այս միջոցառման ժամանակ մանրածախ վաճառք իրականացնողները, ռեստորանային գործով զբաղվողները, տեղացի մատակարարներն ու օտարերկրացիները համտեսում են  հայաստանյան արտադրողի գինիների և  պանրի տեսականին, սրանք այն արտադրողներն են, որոնք աջակցություն են ստացել Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի կողմից:

Այս տարի 8 գինեգործական ընկերություն և 10 պանրագործարան ներկայացրել էին 25 տեսակի հայկական գինի ու 14 տեսակի տեղական արտադրության պանիր:  Պանրի տեսականին նեռարում էր` Ռիկոտա, Գաուդա, խինկալի պանիր, կապուտ պանիր, Թոմմի այծի պանիր և ֆետա տեսակի այծի պանիր: Ներկայումս ԱԳԶԿ-ն (CARD) հիմնադրամը համագործակցում է 36 պանրագործարանի և 12 գինեգործարանի հետ:  

Մասնակիցները համտեսեցին նաև աղանդերային գինի և Արկոլադ ընկերության շոկոլադները, որը օգտագործելով տարբեր տեսակի մրգաչրեր արտադրում է յուրօրինակ աղանդերներ տաղական և արտասահմանյան շուկաների համար:

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը  աջակցում է գյուղացիական տնտեսություններին ու ագրոբիզնեսներին` սննդամթերքի ու հարակից ապրանքների արտադրության ու շուկայահանման հարցում:

Կենտրոնի աջակցությունն ուղղված է եկամուտի աճի խթանմանը թե՛ գյուղի, և թե՛ ագրոբիզնեսի մակարդակում, և աշխատելով ուղղակիորեն ֆերմերային տնտեսությունների հետ` կենտրոնն օգնում է  վերջիններիս աշխատանքը  վերածել շահութաբեր և արժեքավոր արտադրանքի: Այս մասին հայտնում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter