HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փաստաբան. «Ցավոք սրտի, բոլորիս համար արդեն այդ որոշումները կանխատեսելի են»

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին։

«Կալանքի երկարացման հիմնավորումն այն էր, որ նախաքննության ավարտ է և նախաքննության մարմնին անհրաժեշտ է պաշտպանների ներկայացրած հնարավոր միջնորդությունները լուծելու, մեղադրական եզրակացությունը կազմելու համար ևս երկու ամիս ժամանակ»,-ասում է գործով փաստաբան Արմինե Ֆանյանը։

Փաստաբանի խոսքով՝ ինչպես նախորդ դեպքերում, այսօր ևս կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության հիմքում դատարան փաստական ապացույցներ չեն ներկայացվել։ Նա ասում է՝ դատարանում անընդհատ նշվում է, որ «պետք է սա արվի, նա արվի, սակայն դրանցում օրենսդրական հիմքեր գոյություն չունեն»։

Ֆանյանի կարծիքով՝ քննիչները մշտապես իրենց պարտականություններով պայմանավորված են կալանքի երկարացման միջնորդություններ ներկայացնում, սակայն դրանք որևէ կապ չունեն կալանավորման ժամկետի երկարացման հետ։

Արմեն Բիլյանը ևս դատական նիստին ներկա է գտնվել։ Փաստաբանի փոխանցմամբ՝ կալանքը երկարացնելու միջնորդության դեմ իր առարկություններն է ներկայացրել, դատարանում հայտարարել է, որ քննությանը որևէ կերպ խոչընդոտելու, փախուստի դիելու մտադրություն չունի և չի էլ ունեցել։

Ֆանյանի գնահատմամբ՝ ֆորմալ դատական նիստ է կայացել, քանի որ հերթական անգամ գիտեին, որ կալանքի ժամկետը երկարացվելու է. «Ցավոք սրտի,բոլորիս համար արդեն այդ որոշումները կանխատեսելի են»,- հավելում է նա։

Հիշեցնենք, որ Բիլյանին այժմ առաջադրված են չորս մեղադրանքներ. նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը), նաև վերջին օրերին ավելացված՝ 104-րդ հոդվածի 2-րդմասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդկետերն (սպանություն) ու 238 հոդվածի 4-րդ մասը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter