HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարը տեսակապի միջոցով ողջունել է խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողներին

Զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձին ընդառաջ՝ հունվարի 25-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունում կազմակերպվել է տեսակամուրջ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Աֆղանստանում, Կոսովոյում, ինչպես նաև Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների միջև:

ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ տեսակապի միջոցով պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայ խաղաղապահներին շնորհավորել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ, մաղթել անվտանգ ծառայություն և բարի վերադարձ:

Վիգեն Սարգսյանը հատկապես ընդգծել է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն անչափ բարձր է գնահատում այն ծառայությունը, որն աշխարհի տարբեր անկյուններում բարեխղճորեն կատարում են հայկական զորախմբերը՝ ոչ միայն ներդրում ունենալով միջազգային անվտանգության ապահովման և խաղաղության պահպանման գործում, այլև բարձր պահելով Հայաստանի ու հայոց բանակի հեղինակությունը:

Բարձր տրամադրությամբ ու մարտական տրամադրվածությամբ էլ Աֆղանստանից, Կոսովոյից և Լիբանանից պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին իրենց ողջույններն են փոխանցել խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները: Նրանք վստահեցրել են, որ ծառայությանն առնչվող խնդրահարույց հարցեր չկան և հայկական զորախմբերը պատվով են կատարում ստանձնած առաքելությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter