HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ArmNet Կոնֆերանս և ArmNet Awards պաշտոնական մրցանակաբաշխություն

Վաղը՝ ժամը 10:00-ից, Թումո կենտրոնում /Հալաբյան 16/ տեղի կունենա Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված ArmNet կոնֆերանսը:

Կոնֆերանսն անց է կացվում ArmNet 2011 միջոցառումների շրջանակում արդեն երկորդ անգամ և այս տարի կրում է «Նորագույն միտումներ. շարժական ինտերնետ, ամպային տեխնոլոգիաներ» խորագիրը: 

ArmNet կոնֆերանսի շրջանակներում այս տարի ելույթ կունենան ՏՏ ոլորտի այնպիսի միջազգային մասնագետներ, ինչպիսիք են` Google-ի ռուսաստանյան մասնաճյուղի ավագ վերլուծաբան Ստանիսլավ Վիդյաևը, Twitter-ի ծրագրային հավելումների զարգացման գլխավոր մենեջեր Րաֆֆի Կրիկորյանը, Ֆրանս Տելեկոմի NexT ապրանքների գծով ռազմավարական մարքեթինգի ղեկավար Իգոր Դուպլիցկին և այլոք: 

Կոնֆերանսին մասնակցությունն անվճար է, սակայն մուտք գործելու համար պետք է նախապես գրանցվել: Գրանցվել և կոնֆերակսի օրակարգին ծանոթանալ կարելի է http://www.armnetawards.am/ պաշտոնական կայքի համապատասխան բաժնում:

Իսկ երեկոյան՝ ժամը 20:00-ին, Գաֆեսճյան արվեստի կենտրոնի համերգային դահլիճում /Կասկադ/ տեղի կունենա Armnet Awards 2011 պաշտոնական մրցանակաբաշխությունը, որի ժամանակ կամփոփվեն վեբ կայքերի ArmNet համահայկական վեբ մրցույթի արդյունքները և կներկայացվեն հաղթողների անունները: 

Մրցույթի արդյունքում մրցանակներ կտրվեն 8 լավագույն կայքերին հետևյալ անվանակարգերում`

Դիզայն և հարմարավետություն

Նորարարություն

Տեխնիկական կատարում

Բովանդակություն

Տարվա առաջընթաց

Գլխավոր մրցանակ

Ժողովրդական ընտրություն

Orange-ի կողմից սահմանաված մրցանակ` լավագույն մոբայլ կայքի համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter