
Վարչապետն առաջարկեց գույքագրել սահմանամերձ գյուղերի «պրոբլեմները»
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիր մարմին ղեկավարներին առաջարկեց քննարկել միջգերատեսչական հանձնաժողով կամ համակարգող խումբ ստեղծելու գաղափարը։ Նրա դիտարկմամբ՝ այդ հանձնաժողովը կլուծի սահմանամերձ բոլոր գյուղերի տնտեսական հարցերն ու այլ գործառույթները։
Կարապետյանը կառավարության անդամներին խնդրեց քննարկել այս հարցը։
«Գույքագրենք՝ ինչ հարցեր ենք ուզում լուծել, դա ինչ էֆեկտ կարող է տալ։ Գույքագրենք իրենց պրոբլեմները և հստակ ծրագիր մշակենք»,- ասաց նա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել