HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայաստանը օդային հաղորդակցությունների համաձայնագիր կկնքի Սինգապուրի և Կանադայի հետ

Հայաստանի և Սինգապուրի, ինչպես նաև Հայաստանի և Կանադայի կառավարությունների կմիջև կկնքվի օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի։

Կառավարությունը այսօր հավանության է արժանացրել քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի առաջարկը։

Համաձայն կառավարություն ներկայացված հիմնավորման՝ երկու երկրների միջև համաձայնագրի կնքումը ուղղված է օդային հաղորդակցությունների ոլորտում երկու պետությունների հարաբերությունների լիարժեք և պատշաճ իրավական կարգավորմանը, «Բաց երկնքի» քաղաքականության սկզբունքների ներդրմանը և երկու պետությունների ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը:  

Կնքվող համաձայնագրի հավելվածներով սահմանվում են յուրաքանչյուր կողմի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից շահագործման համար համաձայնեցված հաղորդակցությունների երթուղիների ցանկը, սահմանվում են դրույթներ ոչ կանոնավոր չվերթների վերաբերյալ և այլն:

«Համաձայնագրի կնքման արդյունքում օդային հաղորդակցությունների ոլորտում երկու պետությունների հարաբերությունները լիարժեք կկարգավորվեն միջկառավարական համաձայնագրի շրջանակում, ինչպես նաև Համաձայնագրի կնքումը կնպաստի երկու պետությունների միջև զբոսաշրջության և տնտեսական հարաբերությունների  զարգացմանը»,- ասվում է որոշման նախագծում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter