Հայաստանի և Ղրղզստանի պետական գույքի կառավարման մարմինները կհամագործակցեն
Կառավարությունը այսօր չքննարկվող կարգով հավանության արժանացրեց պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կողմից կառավարություն ներկայացված որոշման նախագիծը։ Համաձայն նախագծի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Ղրղզական Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման ֆոնդի միջև համագործակցության մասին հուշագրի կստորագրվի։
Համագործակցության մասին այդ հուշագրով երկու երկրները համագործակցելու են՝ պետական գույքի արդյունավետ կառավարման, տեղեկատվության փոխանակման, մասնագետների վերապատրաստման, համատեղ ծրագրերի իրականացման, ուսուցողական և ճանաչողական ծրագրերի ոլորտներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել