Վարդենյաց լեռնանցքը բաց է. տրանսպորտի նախարարություն
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Արարատի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի, Մարտունու, Եղեգնաձորի, Սիսիանի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Երկկողմանի բացվել է Վարդենյաց լեռնանցքը, սակայն ուժեղ քամին և ձյան տեղումները շարունակվում են:
Նախարարությունը հայտնում է, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Նկատենք, սակայն, որ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` նույն ժամին ձնաբքի պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքի Վայոց ձորի հատվածը, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Եղիպատրուշ, Ջրամբար, Ավշեն, Շենկանի, Ճարճակիս, Սիփան, Միջնատուն, Լեռնապար, Միրաք, Նիգավան, Զովասար, Գառնահովիտ, Օթևան գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել