Անչափահաս աղջկան բռնաբարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
2017թ. հունվարի 21-ին Արարատի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ հունվարի 17-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Արագածոտնի մարզի մի բնակիչ բռնություն գործադրելով սեռական հարաբերություն է ունեցել իր անչափահաս աղջկա հետ՝ վերջինիս կամքին հակառակ:
Հաղորդման հիման վրա Արագածոտնի մարզային դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով և ուղարկվել քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն իրականացնելու համար:
Քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Արարատի մարզի անչափահաս բնակչուհուն բռնաբարելու դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել