Ազատամուտ համայնքն ընդգրկվել է հարկերից ազատվող սահմանամերձ համայնքների ցանկում
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ընտանիքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկելով Ազատամուտ համայնքը: «Արդյունքում ակնկալվում է բարելավել Ազատամուտ համայնքի ընտանիքների կենսապայմանները»,- գրում է կառավարության պաշտոնական կայքը:
Մեկ այլ որոշմամբ էլ Ազատամուտ համայնքը կներառվի այն սահմանամերձ համայնքների ցանկում, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից:
«Հետք»-ն անդրադարձել է Ազատամուտի կարգավիճակին:
Համայնքը ստեղծվել է որպես «Բենտոնիտ» գործարանի բանավան, հետո ստացել է գյուղի կարգավիճակ: Հայ-ադրբեջանական սահմանից 2,9 կիլոմետր հեռավորության վրա է:
Ազատամուտը ոչ միայն մարտական գործողությունների պատճառով չմշակվող, այլեւ գյուղատնտեսական նշանակության հողեր ընդհանրապես չունի: Համայնքի 43 հեկտար տարածքում միայն շենք-շինություններ են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել