HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կընդլայնվի պետական մարմինների սպասարկման գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը

Պետական մարմինների սպասարկման գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկի ընդլայնմամբ պայմանավորված, գործադիրն այսօր լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Նախատեսված ծառայությունները կմատուցեն նաև «Անելիք բանկը» և «Հայէկոնոմբանկը»: Նշենք, որ մինչ այդ սպասարկման գործառույթներ են իրականացնում «Հայփոստ», «Արդշինբանկ», «Ամերիաբանկ» և «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ները: Բարեփոխումների նպատակն է պետական մարմինների գործառույթներն առավել հասանելի դարձնել ՀՀ քաղաքացուն, որպեսզի հեռավոր, գյուղական համայնքների քաղաքացին ստիպված չլինի այդ հարցերի համար հասնել Երևան կամ մարզկենտրոն:

Կարևորելով պետական մարմինների գործառույթները քաղաքացուն առավել հասանելի դարձնելուն ուղղված բարեփոխումները՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է ապահովել լիարժեք իրազեկում, քանի որ պետական համապատասխան կառույցներում դեռևս առկա են հերթեր, ինչը քաղաքացիների՝ ոչ լիարժեք տեղեկացված լինելու արդյունք է: 

Նոտարական գործողության համար նախատեսվող սակագնային գործակիցը սահմանելու և համապատասխան օրենսդրական կարգավորումն ապահովելու նպատակով գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Սակագնային գործակիցները սահմանվել են՝ հաշվի առնելով համանման նոտարական գործողության համար արդեն իսկ գործող սակագները, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների կողմից համանման գործողություն իրականացնելիս սահմանված ծառայությունների վճարի և պետական տուրքի գործակիցները՝ հնարավորինս փորձելով չծանրացնել բնակչության ֆինանսական բեռը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter