Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը հանդիպել է միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Հունվարի 26-ին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը Զբոսաշրջության զարգացման 2017 թվականի ծրագրի շրջանակներում հրավիրել է Հայաստանում գործող միջազգային դոնոր կազմակերպությունների համակարգման խորհրդի ավագ նիստ։
Նախարարության կայքէջը տեղեկացնում է, որ խորհրդի նպատակն է զբոսաշրջության ոլորտում միջազգային և դոնոր կազմակերպությունների կողմից իրականացվող կամ ֆինանսավորվող, զբոսաշրջությանն առնչվող կամ զբոսաշրջության բաղադրիչ պարունակող ծրագրերի համակարգումը և արդյունավետության բարձրացումը։
Նիստի ընթացքում կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հայեցակարգը և 2017 թվականի միջոցառումների ծրագիրը։
Քննարկվել են ծրագրով նախատեսվող միջոցառումների՝ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացման հնարավորությունները։ Քննարկման ընթացքում նիստի մասնակիցները հանդես են եկել հարցերով եւ առաջարկներով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել