HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Միջին աշխատավարձը նախորդ տարի մոտ 188 հազ. դրամ է կազմել

Պաշտոնական տվյալներով՝ 2016 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 187 850 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ)։

Ըստ վիճծառայության հաշվարկների՝ 2015 թվականի համեմատ միջին աշխատավարձը հանրապետությունում աճել է 1.7%-ով։

Ընդ որում՝ աճել է մասնավոր սեկտորի միջին ամսական աշխատավարձը՝ 4.6%-ով և կազմել 221 850։

Իսկ պետական սեկտորի աշխատավարձը նվազել է 1.8%-ով՝ կազմելով 161 872 դրամ։
Ըստ միջին աշխատավարձի չափի՝ Հայաստանում ամենաբարձր վարձատրվող ոլորտներն են՝ ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, տեղեկատվության և կապի ոլորտը, ինչպես նաև՝ հանքարդյունաբերությունը։ Ստորև հրապարակված ինֆոգրաֆիկայում ներկայացված են տնտեսության ոլորտներում միջին ամսական անվանական աշխատավարձի չափերը 2016թ. հոկտեմբերի դրությամբ։ Նոյեմբեր-դեկտեմբերի տվյալները դեռևս չեն հրապարակվել։


Հիշեցնենք, որ միջին ամսական անվանական աշխատավարձը հաշվարկվում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ միջոցների ընդհանուր գումարի (ինչպես դրամական, այնպես էլ բնաիրային տեսքով) հարաբերությամբ աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter