
Էլեկտրաէներգիայի արտադրությունը ՀՀ-ում 6.2%-ով նվազել է նախորդ տարի
2016 թվականին Հայաստանում արտադրվել է 7.3 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ 2015 թվականի համեմատ՝ էլէներգիայի արտադրությունը հանրապետությունում 6.2%-ով նվազել է։
Միայն 2016-ի դեկտեմբերին արտադրվել է շուրջ 700 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որը 4.5%-ով պակաս է 2015-ի նույն ամսվա ցուցանիշից։
Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ ամփոփմամբ ստացված տվյալները։
Էլեկտրաէներգայի արտադրության ծավալները տարեսկզբից նվազման միտում էին գրանցում։ Արդյունքում 2016-ին գրանցվել է ամենացածր ցուցանիշը վերջին 5 տարվա կտրվածքով։
Ի դեպ, նույն տարիների կտրվածքով ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2012 թվականին։ Այդ տարի էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների տարեկան աճը կազմել է շուրջ 8%, սակայն հետագայում աճի տեմպերը չեն պահպանվել։
Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանում արտադրվել է մոտ 7.8 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որը 0.6%-ով գերազանցում է 2014-ի ցուցանիշը։
Մեկնաբանել