HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են ցմահ ազատազրկման դատապարտվածների պահման պայմանները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները 2017 թվականի հունվարի 26-ին չհայտարարված հատուկ այց են կատարել արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Իչպես տեղեկացնում է Պաշտպանի աշխատակազմը, այցի նպատակն էր ուսումնասիրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխված ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պահման պայմանները, ինչպես նաև առանձնազրույցներ ունենալ նրանց հետ: Ուսումնասիրվել են նաև նրանց վերաբերյալ փաստաթղթերը:

Այցի ընթացքում ցմահ ազատազրկման դատապարտված անձինք բարձրացրել են մի շարք խնդիրներ: Խնդիրների մի մասը, ըստ տարածված մամուլի հաղորդագրության, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ քննարկվել և լուծվել է տեղում: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վերոնշյալանձանց բողոքների հիման վրա սկսվել է գրավոր ընթացակարգ և պարզաբանումներ են պահանջվել համապատասխան պետական մարմիններից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter