HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյանը պատասխանել է Սերժ Սարգսյանին

Երեկ ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը խոսել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցության անդամակցությունից հրաժարվելու մասին: նա մասնավորապես ասել էր. «...զավեշտական են այն փորձերը, որ անում են մարդիկ՝ ցանկանալով ներկայացնել, թե Հանրապետականից արտահոսք կա: Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցությանը անդամագրվել է 11000-ից ավելի մարդ: Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից  չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»:

Այսօր Հովիկ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է Սերժ Սարգսյանին. «Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել»:

Մեկնաբանություններ (1)

Հայկ
Ս․Սարգսյանի «իմաստուն» արտահայտությունը մայր գետի և առվակների մասին վառ վկայությունն է այն բանի, որ նա ամեն ինչ պատկերացնում է բնության օրենքներին հակառակ ձևով։ Ոչ թե առվակներն են սնվում մայր գետից , այլ ճիշտ հակառակը՝ մայր գետն է սնվում իր վտակներն հանդիսացող առվակներից և եթե վերջինները չորանան նույնը կլինի նաև մայր գետի հետ։ Այդ մասին գիտեն նույնիսկ բոլոր ցածր դասարանի աշակերտները։ Նախագահին խորհուդ կտայի տվյալ դեպքում օրինակ բերել «կովկասի գերուհին» ֆիլմի բաժակաճառը՝ երամից պոկվող թռչունի մասին։ Ինչ վերաբերվում է Հովիկ աբրահամյանին ապա նա թող գոհ լինի, որ այսքան ժամանակ անարգելք թալանել է երկիրը միշտ գտնվելով պետական կերակրատաշտի մոտ և չունենալով ոչ մի իրավունք և արժանիք։ Նա փոխանակ մտածի անխուսափելի պատասխանատվության մասին օրենքի և ժողովրդի առաջ, հանդես է գալիս աբիժնիկի դերում, իրեն թվում է, որ դեռևս քիչ է ՝թալանել և կարելի է շարունակել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter