HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցկացվել է դեպի Ռուսաստան և Իրան 7 կանոնավոր երթուղիների մրցույթը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը սկսել է կանոնավոր նոր երթուղիներ կազմակերպելու գործընթացը: Արդեն հայտարարված է միջազգային ուղևորափոխադրում իրականացնող կանոնավոր 7 երթուղիների  մրցույթ` վեցը դեպի Ռուսաստան և մեկը` Իրան:

Նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային ոլորտի օրենսդրական փոփոխություններից հետո  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը սկսել է կանոնավոր նոր երթուղիներ կազմակերպելու գործընթացը: Արդեն հայտարարված է միջազգային ուղևորափոխադրում իրականացնող կանոնավոր 7 երթուղիների  մրցույթ` վեցը դեպի Ռուսաստան և մեկը` Իրան:

Նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի խոսքով՝ հայտատուների թիվը բավական մեծ է, մրցակցությունն էլ՝ թեժ: Ընտրվելու են լավագույնները, որոնք կհամապատասխանեն նոր օրենքով նախատեսված բոլոր չափանիշներին: Հայտատու ընկերությունների գնահատումն իրականացվում է երկու փուլով` փաստաթղթային ստուգում և տեխնիկական զննություն:

Փոխադրող ընկերությունները հունվարի 27-ին Հյուսիսային ավտոկայարան էին բերել մրցույթին ներկայացված տրանսպորտային միջոցները:  5 հոգուց բաղկացած հանձնաժողովը մանրակրկիտ ստուգեց ավտոբուսները` գնահատելու համար ոչ միայն դրանց տեխնիկական վիճակը, այլև սրահի թարմությունը, նստարանների հարմարավետությունն ու ուղևորների կարիքների համար նախատեսված այլ բաղադրիչներ:

«Միայն դեպի Մոսկվա սահմանված են 3 փաստացի և 1 պահուստային, մնացած երթուղիներում` 2 փաստացի և մեկ պահուստային մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ»,- ասաց Դավիթ Մելքոնյանը:

Դեպի Ռուսաստան երթուղիների համար նախատեսվում են  նաև մեկ փաստացի շահագործվող և միջին տեղատարողությամբ մեկ պահուստային ավտոբուսներ: Քանի որ, եղանակով պայմանավորված, մեծ տեղատարողությամբ ավտոբուսները Լարսի ավտոճանապարհով անցնելու հնարավորություն հաճախ չեն ունենում:

Մրցույթը կամփոփվի 5 աշխատանքային օրվա ընթացքում: Կախված ընկերություններին տրված գնահատականներից` կորոշվի նաև երթուղու սպասարկման ժամկետը: Արդյունքների հրապարակմանը կհաջորդի Ռուսաստանի և Իրանի հետ թույլտվությունների փոխանակումը: Գործընթացի  ավարտին ուղևորները հնարավորություն կունենան դեպի Ռուսաստան և Իրան երթևեկել առավել հարմարավետ ու անվտանգ պայմաններում, սահմանված չվացուցակով և միշտ նույն սկզբնակետից` Հյուսիսային ավտոկայարանից: Նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի խոսքով՝ հայտատուների թիվը բավական մեծ է, մրցակցությունն էլ՝ թեժ: Ընտրվելու են լավագույնները, որոնք կհամապատասխանեն նոր օրենքով նախատեսված բոլոր չափանիշներին: Հայտատու ընկերությունների գնահատումն իրականացվում է երկու փուլով` փաստաթղթային ստուգում և տեխնիկական զննություն:

Փոխադրող ընկերությունները հունվարի 27-ին Հյուսիսային ավտոկայարան էին բերել մրցույթին ներկայացված տրանսպորտային միջոցները:  5 հոգուց բաղկացած հանձնաժողովը մանրակրկիտ ստուգեց ավտոբուսները` գնահատելու համար ոչ միայն դրանց տեխնիկական վիճակը, այլև սրահի թարմությունը, նստարանների հարմարավետությունն ու ուղևորների կարիքների համար նախատեսված այլ բաղադրիչներ:

«Միայն դեպի Մոսկվա սահմանված են 3 փաստացի և 1 պահուստային, մնացած երթուղիներում` 2 փաստացի և մեկ պահուստային մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ»,- ասաց Դավիթ Մելքոնյանը:

Դեպի Ռուսաստան երթուղիների համար նախատեսվում են  նաև մեկ փաստացի շահագործվող և միջին տեղատարողությամբ մեկ պահուստային ավտոբուսներ: Քանի որ, եղանակով պայմանավորված, մեծ տեղատարողությամբ ավտոբուսները Լարսի ավտոճանապարհով անցնելու հնարավորություն հաճախ չեն ունենում:

Մրցույթը կամփոփվի 5 աշխատանքային օրվա ընթացքում: Կախված ընկերություններին տրված գնահատականներից` կորոշվի նաև երթուղու սպասարկման ժամկետը: Արդյունքների հրապարակմանը կհաջորդի Ռուսաստանի և Իրանի հետ թույլտվությունների փոխանակումը: Գործընթացի  ավարտին ուղևորները հնարավորություն կունենան դեպի Ռուսաստան և Իրան երթևեկել առավել հարմարավետ ու անվտանգ պայմաններում, սահմանված չվացուցակով և միշտ նույն սկզբնակետից` Հյուսիսային ավտոկայարանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter