Խուզարկությամբ հայտնաբերվել են փամփուշտներ և նռնակ
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Ռազմիկ Ֆառաշյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՔԿ-ի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ռ. Ֆառաշյանի դին հայտնաբերվել է 2017 թվականի հունվարի 25-ին իր բնակարանում՝ բազմաթիվ բեկորային մարմնական վնասվածքներով:
Քրեական գործի շրջանակներում իրականացված խուզարկության ժամանակ նշված բնակարանի ննջասենյակում հայտնաբերվել են 1 հատ նռնակ և տարբեր տրամաչափի փամփուշներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել