HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». արդյունավետ դեբատներ

«Խորհրդարանը դեբատների տեղ է, և նիստերի դահլիճում նույնիսկ եթե անզսպություն է տեղի ունենում, ես չեմ կարծում, որ դա հանցագործություն է»,- հայտարարել է Գալուստ Սահակյանը և տարակուսել, թե ինչո՞ւ պիտի պատգամավոր Առաքել Մովսիսյանը պատժվի:

«ՉԻ» - Փաստորեն, ըստ Գալուստ Սահակյանի, պատգամավորներ Առաքել Մովսիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը դեբատների մեջ էին, և յուրաքանչյուրը փորձում էր հնարավորինս համոզիչ հիմնավորել դիմացինի՝ հայվան լինելու հանգամանքը:

Դեռ լավ է, որ նիստը վարողն այդ հարցը չի ներառել օրակարգ և ելույթների համար ոչ մեկին չի հերթագրել: Թե չէ ստիպված կլինեին գլխադասային հանձնաժողով նշանակել (ենթադրաբար՝ գյուղատնտեսներից կազմված), խմբակցություններին ձայնի իրավունք տալ և այլն:

Ըստ երևույթին, Գալուստ Սահակյանին թվացել է, թե «դեբատ» և «դեբիլ» բառերը նույն արմատն ունեն, բայց խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ տվյալ դեպքում դեբատները շատ արդյունավետ են եղել: Համենայն դեպս, հասարակությունը կարողացել է իր համար պարզել, թե կողմերից որի պնդումն է արդարացի, և որինը՝ ոչ: Իսկ սա, համաձայնեք, ամենակարևորն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter