HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են

 Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին` ժամը 09:30-ի դրությամբ, միջպետական և  հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով փակ են Վայք - Ջերմուկ, Բերդ - Ճամբարակ և Ջրաբեր - Ֆանտան ճանապարհները, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքները:

Գեղադիրի, Էջմիածնի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արզնի - Նոր Գեղի, Գորիս - Սիսիան ճանապարհահատվածներում մերկասառույց է:

Բքի պատճառով դժվարանցանելի են Ջաջուռի լեռնանցքը, Գյումրի - Կապս - Ամասիա, Արթիկ - Ալագյազ, Արթիկ - Մարալիկ, Եղվարդ - Արագյուղ, Նոր Գեղի - Քարաշաղ ճանապարհահատվածները:

Աշոցքի, Արթիկի, Մարալիկի, Ապարանի, Գավառի,  Վարդենիսի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններին և Չարենցավանի հատվածում բուք է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Ըստ պաշտոնական հաղորդագրության` կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter