HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միացյալ Թագավորության պաշտպանության գծով կցորդի ուղերձը` Հայոց բանակի օրվա առթիվ

Երևանում Բրիտանական դեսպանատունը ներկայացնում Միացյալ Թագավորության պաշտպանության գծով կցորդ Դեյվիդ Էթելի շնորհավորական ուղերձը` Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ.

«Հայկական բանակի հիմնադրման 25-րդ տարեդարձի առթիվ ցանկանում եմ իմ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները հղել Հայաստանին:

Միացյալ Թագավորության ու Հայաստանի միջև շարունակվում են համապարփակ երկկողմ հարաբերությունները, որոնցում նշանակալի դեր ունի պաշտպանության ոլորտը՝ խրախուսելով մեր երկու երկրների միջև համագործակցությունը, բազմաթիվ իդեալների փոխանակումն ու բարձրորակ վերապատրաստումների միջոցով զարգացումը։

Միջազգային առաքելություններում ներդրում ունենալու Հայաստանի պատրաստակամությունը վկայում է աշխարհում իր դերակատարումն ունեցող երկրի մասին և մատնանշում այն արժեքները, որոնք կարևոր են Հայաստանի համար: Շնորհավորում եմ այս նշաձողին հասնելու համար»:

Դեյվիդ Էթել,
Թագավորական ծովային հետևազորի փոխգնդապետ,
ՄԹ Պաշտպանության գծով կցորդ Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter