Վայք-Ջերմուկ ճանապարհը և Սարավանի ոլորանները առաջիկա ժամերին փակ կլինեն
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վայք-Ջերմուկ ճանապարհահատվածը և Սարավանի ոլորանները: Նշված ճանապարհները առաջիկա ժամերին փակ կլինեն:
Վարորդներին նախարարությունը խորհուրդ է տալիս առաջիկայում խուսափել նշված ճանապարհերով երթևեկելուց: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել