«Հայկական ժամանակ». ԲՀԿ-ն քննարկելու է
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Դուբայից վերադառնալուց հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ նախագահականում բավականին լարված հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ:
«ՀԺ»-ի աղբյուրները վկայում են, որ Ծառուկյանը նախ Սարգսյանից պարզաբանում է խնդրել իր համախոհների նկատմամբ իրականացվող հետապնդումների կապակցությամբ, ինչին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ դա իրավական հարց է, և որ դրանով զբաղվում են իրավապահ մարմինները:
Ի պատասխան՝ Ծառուկյանն ասել է, որ իրենց կուսակցությունը մտադիր է միայնակ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ինչն Սերժ Սարգսյանը ռեակցիա չի տվել:
«ՀԺ»-ի տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ ԲՀԿ-ն պատրաստվում է քննարկել Հայ ազգային կոնգրեսի նոյեմբերի 25-ի հանրահավաքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել