HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Նարեկ Սարգսյանը տրտնջում է

Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը վերջին օրերին տարբեր տեղերում տրտնջում է, թե «Սերժ Սարգսյանի փեսան՝ Միշիկը, փակել է եթերն իր առաջ»: Խոսքն այն մասին է, որ Միքայել Մինասյանի հրահանգով Նարեկ Սարգսյանին այլևս հեռուստատեսություն չեն հրավիրում, և նա առաջվա նման եթերում անարգել արտահայտվելու և իր նախագծերը պրոպագանդելու հնարավորություն չունի:

Եվ քանի որ վերջին շրջանում քաղաքաշինական մի շարք նախագծերի հետ կապված աղմկոտ պատմությոններ եղան, մասնավորապես պարսկական 50 հարկանի երկնաքերի, կառավարության գմբեթի, Արամի 30 շենքի հետ կապված, Նարեկ Սարգսյանը քննադատություններին հակադարձելու հնարավորություն չունի:

Ի դեպ, «Ֆեյսբուքում» ստեղծված խումբը՝ «Օգնենք Նարեկ Սարգսյանին», ևս ուղղված է նրա դեմ. խմբի անդամները գտնում և մատնացույց են անում այն ազատ տարածքները՝ «բեսեդկաներ, խաղահրապարակներ, զբոսայգիներ», որտեղ քաղաքի գլխավոր ճարտարապետը կարող է հերթական էլիտար շենքը կառուցել: Եվ Նարեկ Սարգսյանը սրան չի կարողանում պատասխանել:

Մեկնաբանություններ (1)

vanetsi
Ays yev sra nman mtagarnerin petq e yetrerum chapalakhel ,voch te yeter chtramadrel....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter