HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշ ավտոճանապարհներ փակ են

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Արարատի, Ճամբարակի, Մեղրու և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի, անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վայք - Ջերմուկ, Բերդ-Ճամբարակ, Ջրաբեր - Ֆանտան ճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհահատվածը, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են:

Էջմիածնի, Աշտարակի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Գորիս - Սիսիան ճանապարհահատվածում մերկասառույց է:

Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով,  ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

Ձյան պատճառով այս պահին ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter