Անբարեխիղճ ճանշինները խիստ նախազգուշացվել են. իրավիճակը չշտկելու դեպքում պայմանագրերը կդադարեցվեն
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև ավտոճանապարհների իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով նախարարի վերջին շրջայցի արդյունքները։
Նախարար Վահան Մարտիրոսյանը հանձնարարել է խրախուսել բոլոր այն ճանապարհաշինական ընկերություններին, որոնք բարեխղճորեն են կատարում իրենց աշխատանքը։ Միևնույն ժամանակ խստագույնս կնախազգուշացվել են ավտոճանապարհների ձմեռային շահագործման և պահպանության գործում թերացած ճանապարհաշինական ընկերությունները, իսկ իրավիճակը չշտկելու դեպքում նրանց հետ պայմանագրերը կդադարեցվեն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել