HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրիտանական որոնողական համակարգը Երևանը ճանաչել է որպես զբոսաշրջային մատչելի քաղաք

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնը տեղեկացնում է, որ բրիտանական www.momondo.co.uk որոնողական համակարգը Երևանը ներառել է 2017թ. մատչելի զբոսաշրջային քաղաքների շարքում:

Հոդվածում առանձնացվել են տարվա 12 ամիսների համար այցելության նախընտրելի քաղաքները: Երևան այցելելու համար խորհուրդ է տրվում ընտրել հունիս ամիսը: Նախընտրելի և մատչելի քաղաքների շարքում են հայտնվել նաև Բուլղարիայի Սոֆիա, ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո, Իռլանդիայի Բելֆաստ, Ուկրաինայի Լվով, Հունաստանի Կալամատա քաղաքները և այլն:

Հեղինակները Երևանում պարտադիր այցելության վայրերից նշել են Հյուսիսային պողոտան, Օպերայի շրջակայքն ու Հանրապետության հրապարակը։ Հոդվածին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ  այս հղումով:

լուսանկարը՝ www.momondo.co.uk-ի

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter