HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրամաշնորհային մրցույթ՝ հասարակական կազմակերպությունների համար

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի թիվ ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին» կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:

Դրամաշնորհային մրցույթը հայտարարվում է հետևյալ անվանակարգերով՝

  • Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում

  • Մերօրյա հերոսների փառաբանում

  • Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում

  • Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում

  • Հասարակական գիտակցության դինամիկ փոփոխության անհրաժեշտությունը կրթական համակարգի միջոցով

  • Երիտասարդության դերը պետական մտածողության և քաղաքացիական հասարակության ձևավորման գործում

  • «Սոցիալական պետություն» սահմանումը և այդ ինստիտուտի զարգացումը նորանկախ Հայաստանում

Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում», «Մերօրյա հերոսների փառաբանում», «Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում» և «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգերում ներկայացված ծրագրերի բյուջեները չեն կարող գերազանցել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը:

Նախապատվությունը, ըստ հաղորդագրության, կտրվի այնպիսի ծրագրերին, որոնք պարունակում են նորարարական մոտեցումներ, գործիքներ և առավել մեծ ազդեցություն կարող են ունենալ թիրախային խմբի վրա:

Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսի ոչ շուտ, քան 2017 թվականի մարտի 13-ը և ավարտի ոչ ուշ, քան 2017 թվականի դեկտեմբերի 1-ը:

Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2017 թվականի հունվարի 30-ից մինչև 2017 թվականի փետրվարի 28-ը ժամը 12:00-ը` յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22:

Այլ մանրամասներ, հայտի, ծրագրի և ֆինանսական նախահաշվի ձևերը կարող եք ներբեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի www.heh.am պաշտոնական ինտերնետային կայքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter