
Հայաստան այցելած զբոսաշրջիկները թիվը 5,7%-ով աճել է 2016-ին
2016 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստան է ժամանել 1 259 657 զբոսաշրջիկ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից, 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 5,7%-ով:
2016թ. հունվար-դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 1 262 687 մարդ։ Այս ցուցանիշն էլ 2015-ի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 6,3%-ով:
Չնայած հայաստանյան զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրներին, որոնց մասին մասնագետները շատ են բարձրաձայնում, ՀՀ այցելող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի ավելանում է։ 10 տարվա կտրվածքով (2016-ն ի համեմատ 2006-ի) այդ թիվը եռապատկվել է։
Ըստ ՀՀ ԱՎԾ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալների
Լուսանկարը՝ theodysseyonline.com
Մեկնաբանել