
Դոլարն աճել է. փոխարժեքներն այսօր
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 30-ին, կազմել է 486.5 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.27 դրամով: Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։
Միևնույն ժամանակ, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ չգրանցելով որևէ փոփոխություն։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 521.09 դրամ՝ աճելով 1.02 դրամով։
Իսկ բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 604.62 դրամ՝ նվազելով 4.53 դրամով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել