HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2016-ին աճել է մեծածախ և ավտոմեքենաների առևտուրը, նվազել՝մանրածախը

2016թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում առևտրի շրջանառությունը կազմել է 2 տրիլիոն 223 միլիարդ դրամից ավելի։ Այս ցուցանիշը, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ավել է ընդամենը 1 %-ով։ Առևտորի շրջանառության ծավալի 57 %-ը «ապահովել է» մանրածախ, 40 %-ը՝ մեծածախ, իսկ 4 %-ը ավտոմեքենաների առևտուրը։

Համեմատելով 2015 հունվար-դեկտեմբերը 2016-ի նույն ամիսների հետ՝ պարզ է դառնում, որ 6 %- ով նվազել է մանրածախ առևտրի ծավալները, որին հակառակ 4 %-ով ավելացել մեծածախ, իսկ 22 %-ով՝ ավտոմեքենաների առևտրի ծավալները։

Առևտրի շրջանառությունը առավել մեծ ծավալներով կատարվել է 2016-ի երրորդ եռամսյակում, այսինքն՝ հոկտեմբեր-դեկտեմբերին։ Այդ ամիսների առևտրաշրջանառության գումարային ցուցանիշը կազմել է 666 միլիարդ դրամ։ Այդ եռամսյակի վերջին երկու ամիսների ևս  առևտրաշրջանառության ծավալների ամենամեծ՝ 4 % աճն է գրանցվել։

ԱՎԾ-ի ներկայացրած աղյուսակում համեմատված են 2016 հունվար-դեկտեմբերի և 2015-ի նույն ժամանակահատվածի առևտրի շրջանառության տոկոսային ցուցանիշները։



Մանրածախ առևտուրը նվազել է 3 %-ով

Առտրաշրջանառության ծավալների կեսից ավելին կազմվում է մանրածախ առևտրի հաշվին։ ԱՎԾ-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ առևտրի այս տեսակը իրականացնող 5 տեսակ օբյեկտներից չորսում ծավալային անկում է գրանցվել և միայն 2 %-ով աճել է  խանութներում կատարվող ապրանքաշրջանառությունը։

Դրանց արձանագրած ցուցանիշներին կարող եք ծանոթանալ գծապատկերի միջոցով։

Պաշտոնական վիճակագրությունը նաև փաստել է, որ մանրածախ առևտրի շրջանառության 74 %-ը «բաժին է ընկել» մայրաքաղաք Երևանին, այնուհետև մարզերը մանրածախ առևտրի ընդհանուր ցուցանիշի 1-3 %-ը միմյանց միջև են բաժանել։

Իսկ ամենաքիչ թվաքանակով բնակչություն ունեցող Վայոց ձորում նաև  մանրածախ առևտրի ամենաքիչ ծավալն է արձանագրել. այն կազմել է 100 տոկոսի 0.4 %-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter