Հանրապետության մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին` ժամը 19:30-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Արարատի, Արտաշատի, Մասիսի, Վայքի, Եղեգնաձորի, Մեղրու, Ճանբարակի, Դիլիջանի, Ախուրյանի, Մարալիկի, Վանաձորի, Թումանյանի, Ստեփանավանի, Մարտունու, Տաշիրի, Էջմիածնի, Աշտարակի, Կոտայքի, Նոյեմբերյանի, Հրազդանի, Թալինի, Տավուշի, Արմավիրի, Գորիսի, Սիսիանի, Ապարանի և Սևանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է: Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան ճանապարհահատվածներում և Թումանյանի տարածաշրջանի ճանապարհներին մերկասառույց է:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Ըստ հաղորդագրության՝ կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները, ըստ հաղորդագրության, բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել