Հայաստանում 2016-ին գործել է մանրածախ առևտրով զբաղվող 14 հազարից ավելի խանութ
Հանրապետությունում մանրածախ առևտրով զբաղվող խանութների ցանկում գերակշռում են ոչ մասնագիտացված խանութները, որոնց հաջորդում են ոչ պարենային, այնուհետև՝ պարենային ապրանքների առևտրով զբաղվող խանութները։
Այս տեսակ առևտրով զբաղվող խանութների թվերին՝ ըստ մարզերի, կարող եք ծանոթանալ գծապատկերի միջոցով։
Create your own infographics
Ամփոփելով այս տվյալները՝ նշենք, որ հանրապետությունում գործող խանութների 7%-ը պարենային, 40%-ը՝ ոչ պարենային, իսկ 52 %-ը ոչ մասնագիտացված խանութներ են։
2016 հունվար-դեկտեմբերին հանրապետությունում միայն մանրածախ առևտրով զբաղվող14 486 խանութներ են գործել, որոնք ընդհանուր առմամբ ունեցել են 37 353 աշխատողներ։
Ներկայացված գծապատկերից ևս կարելի է նկատել, որ մանրածախ առևտրով զբաղվող խանութների 95%-ը եղել են գերփոքր, այսինքն՝ մինչ 9 աշխատող ունեցող։
Հավելենք, որ մանրածախ առևտրով զբաղվող խանութների առևտրաշրջանառությունը 2016-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 963 217 միլիարդ դրամ, իսկ մանրածախ առևտրի ընդհանուր շրջանառությունը 2016-ի 12 ամիսներին հաշվարկվել է 1 տրիլիոն 243 միլիարդ դրամ։
լուսանկարը՝ nba.co.ke
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել