HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմի մասնակցի` անվավեր ճանաչված գրառումները զորամասի պաշտոնատար անձի անփութության հետևանք են. ԼՂՀ ՊՆ

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը արձագանքել է զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում պատերազմին մասնակցած լինելու մասին գրառման բացակայության կամ անվավեր ճանաչման դեպքերին: Նախարարության հայտարարությունը ներկայացնում ենք նույնությամբ.

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի ՊԲ հրամանատարության կողմից հստակեցված կարգ, համաձայն որի զինծառայողի զինգրքույկի մեջ կատարվում է համապատասխան գրառում: Ինչ վերաբերում է որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ այնուհետև անվավեր ճանաչված գրառումներին, ապա դա բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին հորդորում է այսուհետ տվյալ թեման չդարձնել ավելորդ շահարկման առարկա, իսկ այն զորացրված զինծառայողները, ովքեր ունեն պարզաբանման կարիք, դիմեն հետևյալ հեռախոսահամարով՝ 28-08-23»:

Լուսանկարը` «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութից

Մեկնաբանություններ (1)

Լևոն
Ի՞սկ ԼՂՀ ՊԲ-ն ինչ գործ ունի ՀՀ-ի զինգրքույկների հետ, որ դեռ պարզաբանում էլ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter