17-ամյա Արամը փորձել է կրակել շան ուղղությամբ, բայց վնասել է ինքն իրեն
Դեկտեմբերի 2-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Դարակերտ գյուղի բնակիչ, 17-ամյա Արամ Ա.-ն:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը տղան, ինքնագլուխ վերցնելով հոր անվամբ գրանցված, մետաղյա պահարանում պահվող «Տուլա» տիպի երկփողանի հրացանը, փորձել է կրակել տան շրջակայքում թափառող շան ուղղությամբ, սակայն տան մոտով անցնող ջրատարի վրայով ցատկելիս հրացանը կրակվել է, ինչի հետևանքով նա ստացել է նշված վնասվածքը:
«Հրացանն ուղարկվել է փորձաքննության: Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում»,- հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել