HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ծառայությունների ոլորտը 0,6% անկում է գրանցել

2016թ. դեկտեմբերին Հայաստանում ծառայությունների ոլորտի գումարային ընդհանուր ցուցանիշը կազմել է 120 միլիարդ դրամ։ Տարվա մյուս ամիսների համեմատ` սա ամենամեծ ցուցանիշն է, սակայն 2015-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 0,6%-ով։

2016-ի դեկտեմբերին ոլորտում գերակշռողը տեղեկատվության և կապի ծառայությունն է եղել, որին, ըստ ներկայացված վիճակագրության, հաջորդել է ֆինանսական և ապահովագրական գործունեությունը։

Չնայած ծառայությունների այս հինգ տեսակները 2016-ի դեկտեմբերին այդ ոլորտի ամենամեծ ծավալն են ապահովել, զվարճությունների և հանգիստի կազմակերպումից բացի` վերը նշված չորս ոլորտներում ծավալային անկում է գրանցվել։

Ծառայությունների ոլորտի առանձին տեսակների` 2016-ի դեկտեմբերին արձանագրած ցուցանիշները համեմատելով 2015-ի նույն ամսվա հետ` նկատենք, որ աճել են միայն անշարժ գույքի, վարչարարական և օժանդակ գործունեության, սպասարկման այլ ծառայությունների, զվարճությունների և հանգիստ, կրթության, կացության և հանրային սննդի կազմակերպման ծավալները։

Ի դեպ, 2016-ի դեկտեմբեր ամսին ծառայությունների ոլորտի արձանագրած 120 միլիարդ գումարային ցուցանիշը, համեմատած այդ տարվա այլ ամիսների հետ, ամենամեծ գումարային ցուցանիշն է եղել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter