HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենտրոնական գանձապետարանում 1000-ական դրամների պարտադիր վճարի համար հաշվեհամար է բացվել

Ֆինանսների նախարարության կողմից «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով սահմանված դրոշմանիշային վճարների հավաքագրման նպատակով Կենտրոնական գանձապետարանում բացվել է 900005001186 «Դրոշմանիշային վճարներ» հաշվեհամարը:

ԿԲ-ն տեղեկացնում է, որ այսուհետ բոլոր գործատուները և դրոշմանիշային վճար ինքնուրույն կատարող անձինք 1000-ական դրամները պետք է փոխանցեն վերոնշյալ հաշվեհամարին:

Վճարումների մասին հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել սպասարկող բանկերին, որոնց Կենտրոնական Բանկը հունվարի 27-ին շրջաբերական նամակով ծանուցել է ֆինանսների նախարարության կողմից բացված հաշվեհամարի վերաբերյալ:

«Շուտով պատրաստ կլինի նաև Զինվորների Ապահովագրության Հիմնադրամի կայքը, որի միջոցով հնարավոր կլինի կատարել նվիրաբերություն, ծանոթանալ Հիմնադրամի գործունեությանը, տեղեկանալ ինչպես պարտադիր վճարումներ, այնպես էլ նվիրաբերություններ կատարելու կարգի մասին, տեսնել Հիմնադրամի կողմից հավաքագրված ընհանուր գումարը, զինվորներին տրամադրված հատուցումները, ինչպես նաև հավաստիանալ, որ Հիմնադրամին փոխանցվել է դրոշմանիշային վճարը՝ մուտքագրելով համապատասխան ՀԾՀ-ն կամ կազմակերպության ՀՎՀՀ-ն»,- գրված է ԿԲ տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter