HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ն ընդունել է մի շարք զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է մի շարք զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամներին: Ուսումնասիրվել են զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցության մասին գրառումներ չկատարելու, կատարված գրառումներում «անվավեր» նշում կատարելու կամ այդ գրառումները ջնջելու հետ կապված զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների ներկայացրած փաստաթղթերը, ինչպես նաեւ քննարկվել են խնդրի հետ կապված մանրամասներ: Այս մասին տեղեկացնում է պաշտպանի աշխատակազմը:

Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների ներկայացրած հանգամանքների կապակցությամբ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է պաշտոնական ընթացակարգ: Արդեն իսկ ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցներ պարզելու համար ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ պաշտպանության նախարարությունից պարզաբանումներ պահանջելով եւ համատեղ աշխատելով Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter