HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Տտրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 15:00-ի դրությամբ, Արարատի և Արմավիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Չնայած սրան, արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Հ-23 միջհամայնքային ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը և Արագածոտնի մարզի Շենկանի, Միրաք, Ճարճակիս, Միջնատուն գյուղերի ավտոճանապարհները:

Ավտոճանապարհներին, ըստ պաշտոնական տեղեկության, շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter