Կենսաթոշակային տեղեկանքները քաղաքացիներին կտրամադրվեն 15 րոպեում
Կենսաթոշակառու կամ նպաստառու լինելու մասին /ծերության նպաստ/, ինչպես նաև կենսաթոշակի կամ ծերության նպաստի չափի մասին տեղեկանքների համար քաղաքացիները այսուհետ (ՀՀ քաղաքացիները, ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրյա քաղաքացիները) կարող ենդիմել ցանկացած տարածքային բաժին և կենտրոնական գրասենյակ՝ անկախ հաշվառման վայրից: Այս մասին տեղեկացնում է աշխատանքի և սոցիալական հացերի նախարարությունը։
Եթե նախկինում նշված տիպի տեղեկանքների տրամադրումը տեղի էր ունենում 5-7 աշխատանքային օրերի ընթացքում՝ երբեմն առաջացնելով անհարկի քաշքշուկ, ապա ներկայումս դրանք տրամադրվելու են 15 րոպեների ընթացքում և կենտրոնական գրասենյակի և տարածքայինբաժնի կողմից (2016թ. նման տեղեկանքների համար դիմել են մոտ 60 000 քաղաքացի):
Աշխատանքներ են ընթանում ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ նման ընթացակարգ սահմանելու նաև արտերկրում բնակվող մերքաղաքացիներին նույն ծառայությունը մատուցելու համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կարևորելով սոցիալական ապահովություն ոլորտում ընթացողփոփոխությունները, նշել է, որ իրականացվող աշխատանքները էապես բարելավվելու են մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը և կրելու են հակակոռուպցիոն ուղղվածություն:
«Երբ քաղաքացիները որևէ տեղեկատվության կարիք ունեն և որի տրամադրումը ժամանակատար, նրանք փնտրում են այլ ելքեր և ձևաչափեր տեղեկատվությունն արագ ստանալու նպատակով: Այս դեպքում ընդամենը 15 րոպեի ընթացքում ծառայություն ստացածքաղաքացին այլևս բավարարված կլինի և այլ ելքեր չի փնտրի տեղեկատվությունն արագ ձեռք բերելու համար: Վստահ եմ, որբարելավված այս ծառայությունը մեր քաղաքացիների կյանքը թեթևացնելու հերթական քայլն է, բայց ոչ՝ վերջինը: Վստահ եմ նաև, որառաջիկայում էլեկտրոնային նոր համակարգեր կներդրվեն նաև մնացած ոլորտներում ևս»,- ընդգծել է նախարարը:
Այնուհետև դիմելով լրագրողներին՝ Արտեմ Ասատրյանն ասել է. «Դուք ձեր աշխատանքով, հանրությանը իրազեկելու միջոցովկնպաստեք, որպեսզի այս համակարգը լիարժեք և ամբողջությամբ ծառայի իր նպատակին»:
Նախարարությունը տեղեկացնում է, որ սոցիալական ապահովության պետական ծառայությունը մշակել և ներդրել է նաև Հայաստանի Ազգային արխիվի հետտեղեկատվության փոխանակման համակարգ, որի արդյունքում քաղաքացին ստիպված չի լինի գրավոր դիմել ազգային արխիվ, գումար վճարել և ստացված տեղեկատվությունը տեղեկանքի տեսքով տրամադրել սոցիալական ապահովության պետական ծառայությանը: Այդ գործընթացը կկատարվի ծառայության և արխիվի աշխատակիցների կողմից: Արդյունքում խնայվելու են և ժամանակ, և քաղաքացիների ֆինանսական միջոցներ: Բացի այդ, էապես նվազեցվելու են կոռուպցիոն ռիսկերը և բարձրանալու է ծառայության որակը:
Մշակված համակարգը հնարավորություն է տալիս Հայաստանի ազգային արխիվին դիմելը և տեղեկատվությունը ստանալը կազմակերպել մեկօրում: Արխիվային տեղեկանքի տրամադրման փաստացի ժամկետը կախված կլինի ազգային արխիվի կողմից տեղեկատվության տրամադրմանժամկետից:
Համակարգը մշակվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ համագործակցության շրջանակներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել