HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոստիկանների անփութության պատճառով» զգալի չափերի հոգեմետ դեղորայք է մտել քրեակատարողական հիմնարկ

Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակի ոստիկանների կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության կողմից հարուցված քրեական գործը:

Քննությամբ պարզվել է, որ Արթիկ քրեակատարողական հիմնարկի կալանավոր Աշոտ Գ.-ն նշված հիմնարկում նախապես անձնական զննության ենթարկվելուց հետո ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակի միջոցով 26.08.2016թ.-ին տեղափոխվել է դատարան: Այդ ընթացքում ուղեկցող ոստիկաններ Հմայակ Հ.-ն, Արսեն Լ.-ն և Մանուկ Ե.-ն, իրենց ծառայության նկատմամբ դրսևորելով անփույթ վերաբերմունք, պատշաճ հսկողություն չեն իրականացրել կալանավորի նկատմամբ, ինչի հետևանքով վերջինս անհայտ անձից` անձամբ օգտագործելու նպատակով ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի տրամադոլ տեսակի հոգեմետ դեղորայք: Այն հայտնաբերվել է Արթիկ քրեակատարողական հիմնարկում՝ տեղի աշխատակիցների կողմից կալանավորի անձնական խուզարկության ժամանակ, նրա գուլպայի մեջ:  

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` ուղեկցող ոստիկանների կողմից պաշտոնեական անփութություն կատարելու համար հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է հատուկ քննչական ծառայությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter