HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանի բնակչությունը նվազել է 12 հազարով

Համաձայն ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրական վիճակագրության՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 986 հազար։  Բնակչության այս թվաքանակից 1 միլիոն 900 հազարը` քաղաքային, իսկ 1 միլիոնը՝ գյուղական համայքներից են։

2016թ. հունվարի 1-ի հետ համեմատած՝ 2017-ի տարեսկիզբին հանրապետությունում մշտական բնակչությունը նվազել է 0.4 %-ով, կամ 12 100 մարդով։ ԱՎԾ-ի հրապարակած հաշվետվության համաձայն՝ այս ցուցանիշը ձևավորվել է 2016թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում արձանագրված բնական հավելաճի (12 500 մարդ) և միգրացիայի գնահատված մնացորդի (-24 600 մարդ) ցուցանիշների տարբերության հաշվին:

Բնակչության թվաքանակը հիմնականում նվազել է գյուղական համայնքներից հեռացածների հաշվին։

Այսպիսով՝ եթե դիտարկենք 2017 թվականին Հայաստանի մարզերում հաշվառված մշտական բնակչության թվաքանակը, այսպիսի պատկեր կստացվի։

Իս եթե առանձնացված դիտարկենք մարզային բնակչության տվյալները՝ համեմատելով 2016-ի տվյալների հետ, ապա կնկատենք, որ բոլոր մարզերում և մայրաքաղաքում բնակչության թվաքանակի նվազում է գրանցվել։



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter