HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նվազել են ծնելիության, ամուսնության, աճել՝ մահացության դեպքերը

2016թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 40 638 ծնունդ, որը, համեմատած 2015թ. նույն ժամանակաշրջանի հետ, նվազել է 2.7%-ով։ Իսկ եթե 2016-ին ծնվածների թիվը համեմատենք 2014-ի հետ, ապա կարձանագրենք, որ այն նվազել է գրեթե 3000-ով։

Հանրապետությունում 2016-ին առավել շատ ծնվել են տղա երեխաներ, որոնց քանակը աղջիկների ծնելիության ցուցանիշին գերազանցում է 2000-ով։ Բացի այդ, նշենք, որ տղաների ծնելիության մակարդակը 2014-2016 թվականներին մշտապես բարձր է եղել։

2014-2016-ին ծնված երեխաների թիվը՝ ըստ սեռի
Create column charts

Պաշտոնական վիճակագրությամբ՝ նաև նվազել է մեռելածին երեխաների քանակը. 2016-ին այդպիսի 688 դեպք է գրանցվել։

Գծապատկերում նաև առանձնացրել ենք 2016թ. հունվար-դեկտեմբերին ծնված երեխաների համապետական ցուցանիշները՝ ըստ մարզերի

Անդրադառնալով մահացության դեպքերին

2016թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է մահացության 28 129 դեպք: 2015թ. համեմատ, մահվան դեպքերն աճել են՝ 0.9%-ով։ Նաև հավալենք, որ 2014 թվականից սկսած մահացության դեպքերը տարեցտարի ավելացել են։

Իսկ վիճակագրական ծառայության հաշվարկներով՝ բնակչության բնական հավելաճի (ծնունդների և մահերի տարբերությունը) բացարձակ մեծությունը 2016թ. hունվար-դեկտեմբերին կազմել է 12 509 մարդ, նախորդ տարվա համեմատ այն նվազել է 9.9%-ով։

Գրանցված մահացության դեպքերի 45 %-ը եղել է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառով, որին հաջորդել են չարորակ նորագոյացություններից մահացության դեպքերը։

Ամուսնությունների և ամսուսնալուծությունների մասին

2016-ին գրանցվել է ամուսնության 16 294 և ամուսնալուծության 3 648 դեպք։ Համեմատած 2015 թվականի հետ նվազել է և՜ ամուսնալուծությունների, և՜ ամուսնությունների թիվը։ Բացի այդ, 2016-ին համեմատած դրան նախորդող երկու տարիների,արձանագրվել է ամուսնությունների և ամուսնալուծությունների ամենացածր ցուցանիշը։ 

Իսկ եթե 2014-2016 թվականներին գրանցված ամուսնությունների և ամուսնալուծությունների թիվը միմյանց հետ համեմատության մեջ դնենք, ապա կստացվի այսպիսի պատկեր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter