Ճամփեզրերին կայանած մեքենաները խոչընդոտում են ձնամաքրման աշխատանքներին. քաղաքապետարան
Երևանի փողոցների որոշակի հատվածներում մաքրման և ձնահեռացման աշխատանքներին զգալիորեն խոչընդոտում են ճամփեզրերին տևական ժամանակ կայանած մեքենաները: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանը:
Հաշվի առնելով այս հանգամանքը` աշխատանքներն առավել լիարժեք կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը վարորդներին հորդորում է հնարավորին արագ ազատել նշված ճանապարհահատվածները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել