HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Անհատույց օգտագործման գույք` ավագ դպրոցից տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնին

Կառավարության այսօրվա նիստում չքննարկվող կարգով հավանության արժանացավ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով թույլատրվում է «Երևանի N 159 ավագ դպրոց»-ի ուսումնական մասնաշենքի 1-ին հարկից հետ վերցնել տարածք և այն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին։

Կառավարություն ներկայացված որոշման նախագծում, որպես գույքի ամրացման անհրաժեշտություն, նշվում է այն հանգամանքը, որ ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1941 թվականին և 1967 թվականից մինչ օրս ոչ բավարար պայմաններում գործում է «Երևանի N 91 հիմնական դպրոց»-ին ամրացված ուսումնական մասնաշենքի կիսանկուղային հարկում:

Ինչպես մանրամասնվում է այս որոշման նախագծում, այս ՊՈԱԿ-ը, հանդիսանալով կրթադաստիարակչական կազմակերպություն, նպատակ է հետապնդում տեխնիկական ստեղծագործության և տեխնիկական մարզաձևերի խմբակների աշխատանքներին ներգրավել դպրոցականներին և նրանց տալ հայրենասիրական, հոգևոր աշխատանքային դաստիարակություն, նպաստել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:

«Վերոնշված խմբակների գործունեությունը անխափան կազմակերպելու և նյութատեխնիկական բազան լիարժեք օգտագործելու հանար անհրաժեշտ է կենտրոնին ամրացնել նոր տարածք»,- նշված է նրանում։




Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter