HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել քրեկատարողական հիմնարկներում տիրող իրավիճակը

Վարչապետը կառավարության այսօրվա նիստին անդրադարձավ քրեակատրողական հիմնարկներում տիրող իրավիճակին։

Կարապետյանի գնահատմամբ՝ ՔԿՀ-ների ներկայիս վիճակը բավականին շատ հարցեր է «առաջացնում», քանի որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի մշտապես հաղորդած տեղեկատվությունից պարզ է դարձել, որ առկա են խնդիրներ` կալանավորվածների, դատապարտյալների սննդի ապահովման հարցում։

Վարչապետի փոխանցմամբ` սննդի ապահովման գործընթացում արձանագրվում են կոռուպցիոն ռիսկեր, մասնավորապես՝ հանձնուքների տրամադրման ժամանակ։

Կարապետյանը նաև կարևորեց դատապարտյալների համաչափ տեղաբաշխման հարցը: «Խնդիրները պահանջում են համակարգային և հստակ  լուծումներ», -նշեց նա։

Ելնելով վերը նշված դիտարկումներից` Կարեն Կարապետյանը արդարադատության նախարարին հանձնարարեց ուսումնասիրել քրեկատարողական համակարգին վերապահված որոշ գործառույթներ, մասնավորապես` կալանավորվածներին և դատապարտյալներին տրամադրվող սննդի ապահովման, մասնավոր կազմակերպություններին այնտեղ պատվիրակելու հնարավորությունների տրամադրման դիտանկյունից։

Կարապետյանը նաև հանձնարարեց մշակել հանձնուքների տրամադրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու նոր գործիքակազմեր, ապահովել քրեկատարողական հիմնարկներում դատապարտյալների համաչափ տեղաբաշխելու համար ՔԿՀ ծառայության բոլոր ռեսուրսների օգտագործումը` ուղղված թե´ նորաբաց «Արմավիր» ՔԿՀ-ի ողջ շահագործմանը, թե´ ՔԿՀ ծառայողների ներկայիս քանակազմի համապատասխան բաշխմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter