Արտակարգ իրավիճակներում կգործեն քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններ
Կառավարությունը հավանության արժանացրեց արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում է արտակարգ իրավիճակներում գործարկել քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններ, որոնք արագ կարձագանքեն Հայաստանի տարածքում առաջացած արտակարգ իրավիճակներին, այդ ժամանակ գործունեության կիրականացնեն և կհամագործակցեն գործադիր մարմինների հետ։
Քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների և պետական կառավարման մարմինների գործողություններն ու փոխհամագործակցության ուղղությունները լինելու են Հայաստանի տարածքում առաջացած արտակարգ իրավիճակների արձագանքումը, մարդասիրական օգնության և միջազգային փրկարարական ստորաբաժանումների ընդունումը, ինչպես նաև Հայաստանի կողմից մարդասիրական օգնության ու փրկարարական ստորաբաժանումների այլ երկիր ուղարկման հիմնահարցերը։
Օդանավակայանի ստորաբաժանումներն ամենօրյա գործունեության ժամանակ պետք է իրականացնեն միջոցառումներ արտակարգ իրավիճակներում օդանավակայանի անխափան աշխատանքների ապահովման համար։ Դրանք լինելու են իրավական, ինժեներատեխնիկական, կազմակերպչական և ապահովման միջոցառումների համալիր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել