Արցախի կառավարության հաշվեհամարին 9 ամիսների ընթացքում 5,5 մլրդ դրամ է փոխանցվել
Արցախի Հանրապետության կառավարությունը հրապարակել է հատուկ հաշվեհամարի մուտքերի և ելքերի (ծախսերի) վերաբերյալ ընդհանրական հաշվետվությունը՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ:
2016թ. ապրիլի 4-ից մինչև 2017թ. հունվարի 1-ը 7 903 ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել, ընդհանուր առմամբ, 5 484 130 100 ՀՀ դրամ: Ըստ արժույթի՝ փոխանցումները բաշխվել են հետևյալ կերպ՝ 2 519 339 800 ՀՀ դրամ, 5 032 601 ԱՄՆ դոլար, 180 428 եվրո և 62 631 827 ՌԴ ռուբլի:

Հունվարի 1-ի դրությամբ՝ հավաքագրված գումարներից և կառավարության արտաբյուջետային հաշվից տարբեր նշանակության ծախսեր են կատարվել՝ ընդհանուր առմամբ 6 003 654 100 դրամի չափով, որոնք արտահայտված են հետևյալ ընդհանրական տողերում՝
- Փոխանցում ԼՂՀ պաշտպանության նախարարությանը՝ 1 359 862 200 ՀՀ դրամ: Այդ միջոցները տնօրինել է պաշտպանության նախարարությունը՝ ըստ իր կարիքների և առաջնահերթությունների:
- Ռազմական նշանակության տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերում՝ 1 458 724 500 ՀՀ դրամ: Առաջնագծի ողջ երկայնքով տեղադրված այդպիսի սարքավորումները բարձրացրել են դիրքերի պաշտպանունակության մակարդակը, ինչպես նաև՝ հակառակորդի տեղաշարժի վերահսկման հնարավորությունները՝ թե՛ մերձակա և թե՛ հեռու տարածությունների վրա, թե՛ ցերեկային և թե՛ գիշերային պայմաններում:
- Ինժեներական աշխատանքների կատարում՝ 1 144 556 400 ՀՀ դրամ: Այս աշխատանքները ներառել են և՛ առաջնագծի, և՛ թիկունքային ինժեներականամրությունների կառուցում և բարեկարգում:
- ՊԲ կարիքների համար ենթակառուցվածքների, տրանսպորտի ու կապի ծառայությունների և կապիտալ ծախսերի իրականացում՝ 1 012 035 600 ՀՀ դրամ: Այս ծախսերի միջոցով բարելավվել են առաջնագծին սպասարկող ենթակառուցվածքները և արդիականացվել են կապի միջոցները:
- Զորակոչված քաղաքացիներին և կամավորականներին դրամական աջակցության տրամադրում՝ 1 028 476 400 ՀՀ դրամ: Ֆինանսական աջակցություն է տրվել ԼՂՀ գրանցում ունեցող այն կամավորներին, ովքեր կա՛մ գործազուրկ/ինքնազբաղված էին և որոշակի եկամուտ են կորցրել կամավորության ընթացքում, կա՛մ հաստատագրված գումարի չափից ավելի ցածր աշխատավարձ էին ստանում:
Արցախի կառավարությունը նշում է, որ ընդհանուր առմամբ հատուկ հաշվեհամարում հավաքագրված միջոցներից շուրջ 520 մլն դրամ ավելի գումար է ծախսվել, որն ուղղվել է կառավարության արտաբյուջետային հաշվից:
Բացի կառավարության հատուկ հաշվեհամարում հավաքագրված գումարներով կատարված աշխատանքներից, տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձինք ևս առանձին աջակցություն են ցուցաբերել հատկապես տեխնիկական միջոցների, մեքենաների և անհրաժեշտ այլ պարագաների տրամադրման տեսքով: Իսկ ինժեներականաշխատանքների զգալի մասը կատարել են շինարարական մասնավոր ընկերությունները՝ կառավարության կողմից իրենց ծախսերի մասնակի փոխհատուցմամբ:
Կառավարությունն ավելի մանրամասն հաշվետվություններ ներկայացրել է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության ևօրինապահպանության մշտական հանձնաժողովին և խմբակցությունների ղեկավարներին, որոնք ներառում են նաև հանգանակված գումարների ծախսման վերաբերյալ գաղտնի տեղեկություններ:
«Կառավարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր այն անձանց, ովքեր իրենց նվիրատվություններով հնարավոր են դարձրել ներկայացված աշխատանքների իրականացումը: Մենք մեծապես կարևորում ենք մեր գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ պատրաստ լինելով հնարավորությանսահմաններում ներկայացնել հանրությանը հատուկ հաշվեհամարի միջոցների ծախսման մանրամասները»,- տեղեկացնում է Արցախի կառավարությունը և հիշեցնում, որ հանգանակությունը բաց է, և բոլոր ցանկացողները կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել