HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Չինաստանում առևտրական կցորդ ունենալու համար 41 մլն դրամ կհատկացվի

Գործադիր մարմինը հավանության արժանացրեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ներկայացրած որոշման նախագիծը, որով նախատեսվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ստեղծել Հայաստանի առևտրական կցորդի հաստիք։  

Արտաքին գործերի նախարարին հանձնարարվել է այդ կցորդի տեղակայումն ապահովել Պեկինում` Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում:

Ինչպես նշված է կառավարություն ներկայացված փաստաթղթերում` որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի և Չինաստանի միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով:

2017 թվականի պետական բյուջեով առևտրական կցորդի գործունեությունն ապահովելու համար նախատեսված է հատկացնել 41 մլն դրամ։

Որպես ակնկալվող արդյունք` ընդգծվում է այն հանգամանքը, որ առևտրական այս կցորդի հաստիքի ստեղծումը թույլ կտա առավել արդյունավետ ներկայացնել Հայաստանի տնտեսական շահերը առևտրին և տնտեսական համագործակցության այլ ձևերին առնչվող բոլոր ոլորտներում, կդյուրացնի հայկական և չինական տնտեսվարող սուբյեկտների կողմից առևտրական, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության բնագավառում գործարքների իրականացումը և կօժանդակի միմյանց միջև կապերի ստեղծմանը:  

Որոշման նախագծում նաև մանրամասնվում է, որ Սերժ Սարգսյանի` 2015 թվականի մարտի 24-28-ը Չինաստան կատարած պետական այցի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայ-չինական փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը ընդլայնելու և ամրապնդելու, ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիաների և կապիտալի ներմուծման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter