HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արարատի նորանշանակ մարզպետ. «Ես ժողովրդին ծառա եմ գնում»

Արարատի մարզպետի պաշտոնը այսուհետ ստանձնելու է Արամայիս Գրիգորյանը։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց Արարատի մարզպետի պաշտոնից Ռուբիկ Աբրահամյանի ազատման որոշումը։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը հայտնեց, որ այս պաշտոնի նշանակումից տեղյակ չի եղել, նրան «կանչել» են կառավարություն և ներկայացրել, որ այսուհետ ստանձնելու է մարզպետի պաշտոնը։  

Նրա փոխանցմամբ` առավոտյան նրա հետ զրուցել է վարչապետ Կարեն Կարապետյանը և տվել է մարզպետի պաշտոնին ստանձնելու իր համաձայնությունը։

«Ես ժողովրդին ծառա եմ գնում։ Ես աշխատել եմ այդ տարածքում, ժողովրդին շատ լավաճանաչ եմ։ Ես գնում եմ ժողովրդին ծառայելու, որպեսզի կարողանանք մի բան ավել անել, մեր ժողովրդի հոգսերը թեթևացնենք»,- նշեց նա։

Արամայիս Գրիգորյանը Արարատի մարզպետ է եղել նաև 2013թ-ի հոկտեմբերից 2014թ-ի ապրիլը, երբ նշանակվեց բնապահպանության նախարար: Մինչ այդ Գրիգորյանը եղել է Ավշարի գինու գործարանի փոխտնօրեն, ապա` գլխավոր տնօրեն, զբաղեցրել է Ազգային ժողովի պատգամավորի և գյուղատնտեսության նախարարի պաշտոնները: Արարատի մարզպետի պաշտոնը ստանձնելու ժամանակ ներկայացրած հայտարարագրում նա նշել է, որ դրամական միջոցները կազմում են 810,6 մլն դրամ, 300 հազար ռուբլի և 776 հազար դոլար: Եւս 300,6 մլն դրամ հայտարարագրել է կինը` Ալիսա Գրիգորյանը:

լուսանկարը` բնապահպանության նախարարության պաշտոնական կայքից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter